Մենյու

Մեր Մասին

Հարգելի այցելու, ուրախ ենք ողջունել Ձեզ «Կարտոնարտ» ընկերության կայքէջում:

Մեր ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2007 թվականից և զբաղվում է ֆլեքսոգրաֆիկ տպագրությամբ, ձվաբնիկի արտադրությամբ, ցանկացած տեսակի ստվարաթղթե արկղերի արտադրությամբ, սննդի փաթեթավորման՝ տուփերի, թղթերի և տոպրակների արտադրությամբ:

Ստվարաթղթե արկղերի արտադրությունն իրականացվում է ըստ տարբեր չափերի և ձևերի: Մեզ մոտ դուք կարող եք պատվիրել ամուր և որակյալ արկղեր՝ պատրաստված հատուկ Ձեր ընկերության և ապրանքների համար: Մենք համագործակցում ենք ինչպես մասնավոր հաճախորդների, այնպես էլ տարբեր ոլորտներ ներկայացնող խոշոր կազմակերպությունների հետ:

Մեր ընկերության արտադրանքն առանձնանում է իր տեսքով և դիզայնով, իսկ բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը` որակյալ արտադրանքի գրավականն են:

Ստեղծագործական մոտեցում, ոգևորվածություն ընդհանուր գործի հանդեպ, անկեղծություն, պարկեշտություն, պրոֆեսիոնալիզմ. ահա այն բոլոր սկզբունքները, որոնք ընկած են մեր հաջողության գրավականի հիմքում: Առաջնորդվելով նման սկզբունքով՝ մենք մեր պարտքն ենք համարում բավարարել մեր հաճախորդների պահանջները:

  • Մեր ընկերության արտադրանքն առանձնանում է իր տեսքով և դիզայնով, իսկ բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը` որակյալ արտադրանքի գրավականն են:

    Մենք կարևորում ենք մեր հեղինակությունն ու բարի համբավը գործարար աշխարհում և հուսով ենք,որ մեզ դիմելով՝ Դուք կմնաք մեր մշտական գործընկերը: