Թղթե Տոպրակներ
Թղթե տոպրակների արտադրությունն առևտրային գործընթացի անբաժանելի տարրերից մեկն է. չէ° որ չկան ավելի հարմար փաթեթավորումներ, քան թղթե տոպրակները: Նրանք ամուր են, հարաբերականորեն պինդ և հերմետիկ, ինչը թույլ է տալիս պահպանել մթերքը ամբողջական ու թարմ: Բացի այդ, թղթե տոպրակները արտադրվում են էկոլոգիապես բնական նյութերից, բայց դրա հետ մեկտեղ շատ մատչելի են գնային առումով, ինչը դրանք տնտեսապես շահավետ է դարձնում: Այս փաթեթավորումը լայնորեն օգտագործում են «արագ սնունդ»-ի մեջ, փողոցային առևտրում և այլուր: Թղթե տոպրակների արտադրության մեջ օգտագործում են թուղթ պարունակող նյութեր` թուղթ, կրավտ-թուղթ, դիզայներական թուղթ և դիզայներական ստվարաթուղթ, որպես կանոն` միաշերտ: Լոգոտիպով տոպրակներն առավելությունների ցանկում հենց այնպես չեն նշված: Նախ և առաջ, արտադրողի ֆիրմային նշանի առկայությունը փաթեթավորման վրա դրան ավելի ներկայանալի տեսք է տալիս: Բացի այդ, նրանք մեխանիկորեն դառնում են բրենդի էֆեկտիվ և անվճար լրացուցիչ գովազդ: Բացի լոգոտիպից, կրավտ-տոպրակների վրա կարող են դրվել անմիջապես գովազդային մոդուլը, ֆիրմայի կոնտակտները կամ նույնիսկ ուղղակի արտադրանքի պատկերը: