Մենյու

Ստվարաթուղթ


Կազմակերպությունն արտադրում է որակյալ և մատչելի արկղեր բազմաբնույթ ապրանքների պահպանման և տեղափոխման համար. արդյունաբերական արտադրանք, պարենային ապրանքներ, գրենական պիտույքներ, կահույք, ապակեղեն, դեղամիջոցներ և այլն: Մենք արտադրում ենք արկղեր՝ պատրաստված միաշերտ, երկշերտ, եռաշերտ և փայլուն ստվարաթղթից:

Ստվարաթղթե արկղերի արտադրությունն իրականացվում է ըստ տարբեր չափերի և ձևերի: Մեզ մոտ դուք կարող եք պատվիրել ամուր և որակյալ արկղեր պատրաստված հատուկ Ձեր ընկերության և ապրանքների համար: Մենք համագործակցում ենք ինչպես մասնավոր հաճախորդների, այնպես էլ տարբեր ոլորտներ ներկայացնող խոշոր կազմակերպությունների հետ:

Ընկերությունն ունի ժամանակակից սարքավորոււմներ, որոնք ապահովում են ստվարաթղթե արկղերի արտադրության ողջ ցիկլը:

Ստվարաթուղթը մեզ բոլորիս հայտնի է որպես հաստ, ամուր թուղթ: Սակայն այն ունի բազմաթիվ տեսակներ՝ իրարից տարբերվող ինչպես ֆիզիկական բնութագրերով, այնպես էլ ըստ օգտագործման նպատակների:

Ինչպես արդեն նշվեց, բարձրորակ ստվարաթղթից պատրաստած արկղերն առանձնանում են իրենց ամրությամբ և այդ արկղերի վրա կարելի է հեշտությամբ կիրառել տպագրական պատկերներ, որն էլ իր հերթին հանդիսանում է այդպիսի տարաների հիմնական առավելություններից մեկը: Հնարավոր է իրականացնել ինչպես միագույն, այնպես էլ մինչև չորս գույնի տպագրություն:

Արտադրանք

Տեխնոլոգիական գործողություններ


Ստվարաթղթի մշակման հիմնական տեխնոլոգիական գործողությունները (աղում, ձուլում, մամլում և չորացում) սկզբունքորեն չեն տարբերվում թղթի մշակման նման գործողություններից, սակայն Ստվարաթղթի ստացման համար առավել հաճախ օգտագործում են ավելի կոպիտ և կոշտ թելքավոր նյութեր՝ գորշ փայտազանգված, կիսաթաղանթանյութ, սուլֆատային թաղանթանյութ Uտվարաթղթի մակուլատուրա։ Ըստ նշանակման Ստվարաթղթերը ստորաբաժանում են․ փաթեթավորման (արկղերի և տուփերի պատրաստման համար), պոլիգրաֆիական (կազմարարական, մատրիցային ևն), շինարարական (երեսապատման, պատի շարվածքի ևն), տեխնիկական (միջադիրի, աղմուկա- և ջերմամեկուսացման ևն)։ Տարբերում են միաշերտ և բազմաշերտ Ստվարաթուղթ։ Բազմաշերտ Ստվարաթղթի շերտերը սովորաբար մշակում են տարբեր թելքավոր զանգվածներից, ներքին շերտերը ձուլում են էժան թելքավոր նյութերից, իսկ արտաքին շերտերը՝ առավել ամուր և թանկ մանրաթելերից։ Ստվարաթղթի հատկությունները գնահատվում են մի շարք ընդհանուր (1 ւ/2-ի զանգվածը, հաստությունը, խոնավությունը ևն) և հատուկ տեխնիկա (ներծծելու ունակությունը, էլեկտրամեկուսիչ հատկությունները, ձևափոխումը՝ խոնավացնելիս ու չորացնելիս ևն) ցուցանիշներով։ Ստվարաթղթի յուրաքանչյուր տեսակից պահանջվող հատկությունների ապահովումը ձեռք է բերվում համապատասխան կիսաֆաբրիկատների ընտրությամբ, մշակմամբ և Ստվարաթղթի բաղադրության մեջ սոսնձող, կապակցող, հագեցնող, ներկող նյութերի ավելացմամբ, մակերևույթի վրա պոլիմերային թաղանթների, մետաղական փայլաթիթեղի սոսնձմամբ։